Օգտակար հատկությունները
Պաղ վարունգի քամուկի եւ քաղցրաբույր վարդաջրի նուրբ համադրությամբ պատրաստված այս յուղազերծ քսուքը խոնավացնում եւ երիտասարդացնում է մաշկը աչքերի շուրջ: Մեր փոքրիկ հնարանքը կրճատում է նաեւ այտուցների եւ սեւ շրջանակների գոյացումը եւ հոգնած աչքերին ակնթարթորեն հաղորդում թարմություն եւ փայլ:
Բաղադրիչները
Aqua (Water), Cucumis sativus (Cucumber) Extract, Organic Rosa damascena (Rose) Distillate, Cetearyl Olivate & Sorbitan Olivate, Caffeine, Tocopherol, Xanthan Gum, Sodium Hyaluronate, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Sodium Phytate, Lactic Acid.
Վերցրեք քսուքից մի քիչ եւ նրբորեն թփթփացնելով` տարածեք աչքի ստորին հատվածի մաշկին՝ աչքի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր: Կարելի է օգտագործել աչքի քսուքի հետ համադրությամբ:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: