Օգտակար հատկությունները
Այս խոնավացնող ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ նուրբ մաշկի զգացողությունը: Հայաստանի լեռնահովիտներում աճող դամասկյան վարդերից թորված վարդաջուրը մենք համադրել ենք սառը եղանակով զտված արեւածաղկի յուղի հետ, որը պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած բջջային եւ հյուսվածքային վնասվածքներից, ինչպես նաեւ` ոսկեգույն մեղրի հետ, որը բուժում է փոքր քերծվածքներն ու խոնավ է պահում մաշկը: Այս քսուքի բաղադրության մեջ մտնող վերջին, ոչ պակաս կարեւոր բաղադրիչը, որը մենք պարբերաբար ժողովում ենք բնության գրկից, ուրցադաղձն է: Այս մանրիկ ու բուրավետ բույսն ունի հրաշագործ մանրէասպան հատկություններ, որոնք կպաշտպանեն Ձեր ձեռքերն անցանկալի մանրէներից:
Բաղադրիչները
Rosa Damascena (Rose) Distillate, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Nut Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Ricinus Communis (Castor) Seed Oil, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Glycerin, Hydrogenated Palm & Palm Kernel Glycerides, Theobroma Grandiflorum (Cupuaçu) Butter, Panthenol, Honey, 1,3-Propanediol, Sodium Stearoyl Lactylate, Sodium Lactate, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Pelargonium Roseum (Geranium) Oil, Lactic Acid, Ziziphora Clinopodioides (Ziziphora) Leaf & Flower Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Citronellol, Geraniol.
Վերցրեք քսուքից մի քիչ եւ մերսեք ձեռքերը, մինչեւ այն ամբողջովին ներծծվի մաշկի մեջ: Անհրաժեշտության դեպքում կրկին գործածեք օրվա ընթացքում:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: