Օգտակար հատկությունները
Ամրացնելով եղունգներն ու փափկացնելով դրանց շուրջ եղած նրբամաշկը՝ այս բալզամը սպեղանի կդառնա մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին: Ունաբի յուղը ներթափանցում է եղունգի կառուցվածքի մեջ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու կանխելով եղունգների շերտավորումն ու կոտրտվածությունը: Կիտրոնային նվենու եւ նարդոսի եթերայուղերի թարմացնող խառնուրդը պաշտպանում է Ձեր մաշկըմանրէներից: Չիչխանի յուղը՝ հագեցած վերականգնող բետա-կարոտինով, երիտասարդացնում ու փափկացնում է նրբամաշկը, մինչ շի յուղը՝ առատ վիտամին E-ով, ստեղծում է պաշտպանիչ շերտ: Ուրեմն մի՛ հապաղեք եւ թող Ձեր եղունգներն առնչվեն իսկական հրաշքի հետ:
Բաղադրիչներ
Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Nut Oil, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Beeswax, Butyrospermum Parkii (Shea) Butter, Hippophae Rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Theobroma Cacao (Cocoa) Butter, Tocopherol, Citrus Limonum (Lemon) Peel Oil, Melaleuca Alternifolia (Tea Tree) Leaf Oil, Lavandula Angustifolia (Lavender) Flower Oil, Eucalyptus Citriodora (Lemon Eucalyptus) Leaf Oil.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Citral, Citronellol.
Տարածեք բալզամը եղունգներին՝ նրբորեն մերսելով եղունգն ու նրբամաշկը: Լավագույն արդյունքի համար կիրառեք գիշերային քնից առաջ: Կարելի է գործածել եղունգների լաքի վրայից:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: