Օգտակար հատկությունները
Ձեր մազերն իսկապես արժանի են հատուկ ուշադրության: Այս շիճուկը պատրաստված է հիասքանչ ունաբի, մասուրի, չիչխանի եւ նռան կորիզների յուղերից: Բնական բաղադրիչների զորեղ համադրությամբ այն կբուժի չոր եւ վնասված մազերը, կհանգստացնի գլխամաշկը եւ կպայքարի թեփի դեմ: Այս փոքրիկ սրվակի պարունակությունը Ձեր մազերին կհաղորդի ճոխություն ու փարթամություն:
Բաղադրիչները
Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Punica Granatum (Pomegranate) Seed Oil, Ricinus Communis (Castor) Seed Oil, Hippophae Rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Rosa Canina (Rosehip) Seed Oil, Lavandula Angustifolia (Lavender) Flower Oil, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Tocopherol, Pelargonium Roseum (Rose Geranium) Leaf Oil.
Components of 100% Pure Essential Oils: Linalool, Limonene, Citronellol, Geraniol.
Հավասարաչափ տարածեք շիճուկը չորգլխամաշկին, մերսեք մազարմատներին: Թողեք 30 րոպեից մինչեւ 1 ժամ կամ ողջ գիշեր: Լվացեք մազերը շամպունով եւ բալզամ-կոնդիցիոներով, այնուհետեւ չորացրեք եւ հարդարեք ըստ սովորության: Ճյուղավորված և վնասված մազերի դեպքում կարող եք անմիջապես քսել մազերի ծայրերին:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: