Օգտակար հատկությունները | Նորմալ եւ չոր մազերի համար
Ասեք «Ո՛չ» չորացնող, շերտավորում առաջացնող սուլֆատներին՝ կիրառելով այս բնական շամպունը, որը կսնուցի եւ կփափկացնի ձեր մազերը: Այս բանաձեւում կոկոսի հիմքով մաքրող բաղադրիչները հարմար են անգամ մանկան գլխամաշկին, բայց եւ արդյունավետորեն հեռացնում են փոշու եւ անմաքրության բոլոր հետքերը: Բավարար չհամարելով միայն մաքրող հատկանիշները՝ մենք հարստացրել ենք այս շամպունը ունաբի յուղով, որպեսզի այն փայլ եւ ամրություն հաղորդի ձեր մազերին, ինչպես նաեւ` խորդենու եթերայուղով, որը փափկացնում է մազերը: Հավելել ենք նաեւ տերեփուկի մզվածք եւ բերգամոտիեթերայուղ, որոնք ամառային տրամադրություն կբերեն տարվա ցանկացած եղանակին:
Բաղադրիչները
Aloe Barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Coco Betaine, Matricaria Recutita (German Chamomile) Flower Extract, Lauryl Glucoside, Decyl Glucoside, Hydrolyzed Keratin, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Dimethicone, Panthenol, Pelargonium Roseum (Rose Geranium) Leaf Oil, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Glycerin, Allantoin, Citric Acid, Sodium Benzoate, Citrus Aurantium Bergamia (Bergamot) Peel Oil, Vetiveria Zizanioides (Vetiver) Root Oil.
Components of 100% Pure Essential Oils: Linalool, Limonene, Geraniol.
Տարածեք խոնավ գլխամաշկին եւ մազերին՝ մերսելով արմատներից մինչեւ ծայրեր: Այնուհետեւ հիմնավորապես լվացեք մազերը: Կարելի է գործածել ամեն օր:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ դոնորներ, սինթետիկ բուրմունքներ, ներկանյութեր և այլ վնասակար քիմիական նյութեր: