Օգտակար հատկությունները
Այս քսուքում ներառել ենք հայկական լեռնահովիտներից քաղված լավագույնը: Սնուցող հատկություններով օժտված նռան եւ ծիրանի կորիզների անմահական յուղերը միախառնվելով ստեղծում են խոնավացնող, հակատարիքային եւ բուժիչ հատկություններով հարուստ մի համակցություն: Շի ծառի կազդուրիչ յուղն այս քսուքին հաղորդում է առավել նուրբ հպումների զգացողություն ու հակաօքսիդիչների մի ամբողջ փունջ: Վարդի յուղն ու էկզոտիկ լիտսեան տալիս են լրացուցիչ հակաօքսիդային պաշտպանություն ու տոնավորում են` Ձեր մաշկը պահելով թարմ ու երիտասարդ, միաժամանակ այս քսուքին հաղորդելով աննկարագրելի հաճելի բույր:
Բաղադրիչները
Aqua (Water), Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Sodium Stearoyl Lactylate, Olea Europaea (Olive) Fruit Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Butyrospermum Parkii (Shea) Butter, Betaine, Glycerin, Sodium Levulinate, Sodium Anisate, Myristyl Myristate, Punica Granatum (Pomegranate) Seed Oil, Squalane, Caprylic/Capric Triglyceride, Allantoin, Tocopherol, Lactic Acid, Sodium Benzoate, Hydrolyzed Silk Peptides, Citrus Reticulata (Red Mandarin) Peel Oil, Litsea Cubeba (Litsea) Fruit Oil, Sodium Phytate, Rosa Damascena (Damask Rose) Flower Oil, Cananga Odorata (Ylang Ylang) Flower Oil, Vetiveria Zizanioides (Vetiver) Root Oil.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Citronellol, Geraniol, Citral.
Տարածեք քսուքը մաքուր եւ խոնավ մաշկին` մերսելով շրջանաձեւ շարժումներով:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: