Օգտակար հատկությունները
Երկար եւ ակտիվ օրվա վերջում Ձեր ոտքերին անշուշտ անհրաժեշտ է քնքուշ եւ հոգատար խնամք: Ձեռքով պատրաստված այս հանգստացնող ոտքի քսուքը կազմված է եթերայուղերի հզոր եռյակից: Թավշածաղկի եթերայուղը բուժում է բթամատի հոդի բորբոքումները, ոտքի մատների կոշտուկներն ու սնկային հիվանդությունները: Ուրցադաղձի եթերայուղն ունի մանրէասպան եւ հանգստացնող հատկություններ, իսկ զմուռսը բնության ամենազորեղ բժշկողներից է: Մենք հավելել ենք նաեւ մի պտղունց դիմեթիլսուլֆոն՝ բնական հումքից ստացված, ծծումբ պարունակող օրգանական միացություն, որպեսզի այն պաշտպանի մաշկը վնասվածքներից եւ կանխարգելի ճաքերի առաջացումը:
Բաղադրիչները
Aloe Barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Polyglyceryl-6 Distearate, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Nut Oil, Glycerin, Dimethyl Sulfone (MSM), Theobroma Grandiflorum (Cupuaçu) Butter, Vitis Vinifera (Grape) Seed Oil, Honey, Ricinus Communis (Castor) Seed Oil, Hydrogenated Palm & Palm Kernel Glycerides, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Xanthan Gum, Sodium Levulinate, Sodium Anisate, Mentha Spicata (Spearmint) Essential Oil, Lactic Acid, Ziziphora Clinopodioides (Ziziphora) Leaf & Flower Oil, Agonis Fragrans (Fragonia) Leaf Oil, Commiphora Myrrha (Myrrh) Essential Oil, Tagetes Minuta (Tagetes) Essential Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool.
Լվացեք եւ լիովին չորացրեք ոտքերը, այնուհետեւ մի քիչ քսուքով մերսեք ոտնաթաթերը: Լավագույն արդյունք ստանալու համար գործածեք ամեն օր` քնելուց առաջ: Ամռանը խորհուրդ ենք տալիս օգտագործել նաեւ առավոտյան. քսուքը կօգնի պահպանել ոտքերի թարմությունն օրվա ընթացքում:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: