Օգտակար հատկությունները
Ծառ ու ծաղկի բույրով այս բնական հոտազերծիչը արդյունավետ թարմություն կհաղորդի Ձեզ անգամ օրվա ամենաշոգ ժամերին: Տրամադրող ու հանգստացնող նարդոսի եթերայուղը ձեզ կպարուրի անուշաբուրությամբ: Այս բանաձեւը պարունակում է նաեւ ֆլավոնոիդներով հարուստ տերեփուկի քամուկ, որը հանգստացնում է թեւատակի նուրբ մաշկը եւ կանխում գրգռումը:
Բաղադրիչները
Alcohol Denat., Rosa Damascena (Damask Rose) Distillate, PPG-20 Methyl Glucose Ether, Centaurea Cyanus (Cornflower) Flower Extract, Salvia Sclarea (Clary Sage) Essential Oil, Lavandula Angustifolia (Lavender) Essential Oil.
Components of 100% Pure Essential Oils: Geraniol, Linalool.
Ցողեք չոր եւ մաքուր մաշկին ամեն առավոտ կամ ըստ անհրաժեշտության: Խորհուրդ չի տրվում կիրառել վնասված կամ գրգռված մաշկին: Դադարեցրեք կիրառումը գրգռման դեպքում:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: