Օգտակար հատկությունները
Իլանգ - իլանգի նուրբ ու անուշ բույրով այս սնուցիչ յուղը ներդաշնակություն կբերի ձեր ամենօրյա լոգանքին: Մարմնի մաքրող քսուքները սովորաբար վնասում ու հեռացնում են մաշկի յուղային շերտը, մինչդեռ Նաիրիանի Լոգանքի յուղը պաշտպանում եւ խոնավացնում է մաշկը հենց լվանալու ընթացքում: Ջրի օգնությամբ յուղը վերածվում է կաթնային թեթեւ զանգվածի, նրբորեն մաքրում է եւ մետաքսե փափկություն հաղորդում մարմնին: Բացառիկ եթերայուղերով հարուստ այս լոգանքի յուղը հարմար է մաշկի բոլոր տեսակներին, այդ թվում՝ զգայուն մաշկին:
Բաղադրիչները
Vitus Vinifera (Grape) Seed Oil, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Kernel Oil, Polysorbate 80, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Tocopherol, Cananga Odorata (Ylang Ylang) Flower Oil, Dipteryx Odorata (Tonka Bean) Extract.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Geraniol.
Վերցրեք մի քիչ լոգանքի յուղ եւ նրբորեն տարածեք մարմնին: Մաշկը մաքրելուն զուգահեռ այն կվերածվի նուրբ կաթնային զանգվածի: Մերսեք շրջանաձեւ շարժումներով, այնուհետ լվացեք տաք ջրով:
Պահպանումը
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: