Օգտակար հատկությունները
Վաղենակի չորացրած թերթիկներով հարուստ այս թարմացնող օճառն ունի թեթեւ շերտազատող ազդեցություն: Բերգամոտի, իլանգ-իլանգի եւ քաղցր նարնջի եթերայուղերը հանգտացնում ու կազդուրում են մաշկը՝ տարածելով նաեւ տրամադրող բույր: Մենք օճառին հավելել ենք նաեւ ծիրանի եւ ձիթապտղի յուղեր, որոնք կփափկացնեն, կկոփեն եւ դրական փայլ կհաղորդեն ձեր մաշկին: Մարմնի համար բացառիկ վաղենակի այս օճառը հրաշալի նվեր է եւ հաճելի անակնկալ՝ հյուրի լոգասենյակում:
Բաղադրիչները
Aqua (Water), Cocos nucifera (Coconut) Oil*, Ricinus communis (Castor) Oil*, Vitis vinifera (Grape) Seed Oil*, Olea europaea (Olive) Oil*, Calendula officinalis (Calendula) Flower Extract, Lactic Acid, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Sodium Stearate, Beeswax (Cera Alba), Sorbitol, Calendula Petals, Citric Acid, Cananga odorata (Ylang Ylang) Flower Oil, Dipteryx odorata (Tonka Bean) Absolute, Citrus bergamia (Bergamot) Peel Oil, Citrus aurantium (Sweet Orange) Peel Oil, Eugenia caryophyllus (Clove) Seed Oil.
Ցուցումներ
Շփեք օճառը ձեռքերի մեջ, տարածեք խոնավ մաշկի վրա, այնուհետեւ լվացեք: Խորհուրդ չի տրվում դեմքի լվացման համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: