Օգտակար հատկությունները
Խաղողի կորիզայուղի եւ կիտրոնային ռեհանի եթերայուղի համադրությունը հենց այն է, ինչ անհրաժեշտ է յուղոտ, կորյակավոր մաշկին: Կիտրոնային ռեհանի եթերայուղը ոչնչացնում է մանրէները եւ կծկում մաշկի լայնացած ծակոտիները, իսկ խաղողի կորիզայուղը խոնավացնում է մաշկը եւ պահում այն ճկուն: Տաք ցնցուղի տակ շոգիացող ռեհանի եթերայուղը բացում է բրոնխային ուղիները, օգնում է թուլացնել հազը: Մեր Կիտրոնային ռեհան օճառը կարելի է գործածել ողջ մարմնի համար: Խորհուրդ է տրվում հատկապես կորյակավոր մաշկ ունեցողներին:
Aqua ( Water), Cocos nucifera (Coconut) Oil*, Ricinus communis (Castor) Oil*, Vitis vinifera (Grape) Seed Oil*, Olea europaea (Olive) Oil*, Lactic Acid, Sodium Stearate, Sorbitol, Punica granatum (Pomegranate) Seed Oil, Prunus Armeniaca (Apricot) kernel oil, Ocimum citriodorum (Lemon Basil) Essential Oil, Citric Acid, Cymbopogon (Lemongrass) Essential Oil, Lemon Basil Seeds.
*Saponified oils
Շփեք օճառը ձեռքերի մեջ, տարածեք խոնավ մաշկի վրա, այնուհետեւ լվացեք: Խորհուրդ չի տրվում դեմքի լվացման համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: