Օգտակար հատկությունները
Մեր Կիտրոնախոտ օճառը պատրաստված է արեւածաղկի յուղից եւ կիտրոնախոտի անապակ եթերայուղից: Արեւածաղկի յուղը պայքարում է ազատ ռադիկալների դեմ եւ կանխում է մաշկի խոնավության կորուստը: Կիտրոնախոտի եթերայուղը պարգեւում է հանգստացնող թարմության եւ մաքրության բույր, որը հաճելի է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց: Հակամանրէային, հակասնկային, նաեւ մածող կիտրոնախոտի եթերայուղն օգնում է փոքրացնել մաշկի ծակոտիները եւ բուժում, ամրացնում է մաշկը: Այս օճառն օգտակար է հատկապես յուղոտ կամ ավելորդ քրտնարտադրություն ունեցող մաշկին: Կարելի է կիրառել ողջ մարմնին:
Բաղադրիչները
Aqua (Water), Cocos Nucifera (Coconut) Oil*, Ricinus Communis (Castor) Oil*, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil*, Vitis Vinifera (Grape) Seed Oil*, Olea Europaea (Olive) Oil*, Lactic Acid, Sodium Stearate, Beeswax, Sorbitol, Cymbopogon Flexuosus (Lemongrass) Essential Oil, Citric Acid, Tagetes Leaves.
*Saponified Oils
Շփեք օճառը ձեռքերի մեջ, տարածեք խոնավ մաշկի վրա, այնուհետեւ լվացեք: Խորհուրդ չի տրվում դեմքի լվացման համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: