Օգտակար հատկությունները
Մետաքսե այս օճառը Նաիրիանի բանաձեւն է անհարթ, չոր եւ ճաքճքված մաշկի համար: Այն ի սկզբանեստեղծվել է էկզեմայով տառապող երեխային օգնելու նպատակով: Բանաձեւում նռան յուղը ստեղծում է լինոլենիկ ճարպաթթուների պաշտպանիչ շերտ, որը փափկացնում է մաշկը եւ կոփում այն միջավայրի վնասակար ազդեցությունների դեմ: Նարդոսի եթերայուղով եւ վաղենակի քամուկովհարստացած՝ այն կփափկացնի գրգռված եւ զգայուն մաշկը:
Եվ վերջում,
որպեսզի մաշկը պահպանի խոնավությունը,
մենք հավելել ենք օճառին մետաքսի սպիտակուցներ,
որոնք մետաքսե փափկություն կհաղորդեն մաշկին:
Օճառը կարելի է
կիրառել ողջ մարմին.
օգտակար է
հատկապես մաշկի գրգռված հատվածներին:
Բաղադրիչները
Aqua (Water), Cocos Nucifera (Coconut) Oil*, Ricinus Communis (Castor) Oil*, Vitis Vinifera (Grape) Seed Oil*, Olea Europaea (Olive) Oil*, Lactic Acid, Sodium Stearate, Beeswax, Sorbitol, Citric Acid, Punica Granatum (Pomegranate) Seed Oil, Hydrolyzed Silk Protein, Titanium Dioxide, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Calendula Officinalis (Calendula) Flower Extract, Lavandula Angustifolia (Lavender) Essential Oil, Vanilla Planifolia (Vanilla) Absolute, Dipteryx Odorata (Tonka Bean) Absolute.
*Saponified Oils
Շփեք օճառը ձեռքերի մեջ, տարածեք խոնավ մաշկի վրա, այնուհետեւ լվացեք: Խորհուրդ չի տրվում դեմքի լվացման համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: