Օգտակար հատկությունները
Այս օճառն անվանել ենք Ամառայի պարտեզ, քանի որ այն պարունակում է թթի ու սեւ հաղարջի՝ վիտամիններով հարուստ տերեւների չորուկներ: Դրանց շնորհիվ այն ունի շերտազատող ազդեցություն եւ խորհուրդ է տրվում որպես լոգանքի օճառ: Պաչուլիի անարատ եթերայուղը, որն ունի հանգստացնող եւ տրամադրություն բարձրացնող հատկություններ, հաղորդում է հարուստ բույր եւ օգնում հաղթահարել սթրեսը, նյարդային լարումը: Ամառային պարտեզ օճառը խորհուրդ է տրվում հատկապես ճաքճքված, կորյակների եւ էկզեմայի հակված մաշկ ունեցողներին:
Բաղադրիչները
Aqua (Water), Cocos Nucifera (Coconut) Oil*, Ricinus Communis (Castor) Oil*, Vitis Vinifera (Grape) Seed Oil*, Olea Europaea (Olive) Oil*, Calendula Officinalis (Calendula) Flower Extract, Lactic Acid, Sodium Stearate, Beeswax, Sorbitol, Citric Acid, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Cedrus Deodara (Cedarwood) Wood Oil, Pogostemon Cablin (Patchouli) Leaf Oil, Ribes Nigrum (Black Currant) Extract, Ribes Nigrum (Black Currant) Leaves, Morus Alba (Mulberry) Leaves, Juglans Regia (Walnut) Leaves, Calendula Officinalis (Calendula) Petals, Centaurea Cyanus (Cornflower) Petals.
*Saponified Oils
Ցուցումներ
Շփեք օճառը ձեռքերի մեջ, տարածեք խոնավ մաշկի վրա, այնուհետեւ լվացեք: Խորհուրդ չի տրվում դեմքի լվացման համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: