Օգտակար հատկությունները
Մեր այս բուրավետ օճառը պարունակում է թարխունի չորուկներ, որոնց շնորհիվ հիանալիորեն փոխարինում է սկրաբին: Թարխունի իր անուշ բույրով եւ մաշկի մանրէները սանձելու հատկությամբ՝ այն նաեւ մաշկը հոտերից զերծ պահելու հրաշալի միջոց է: Խաղողի կորիզի յուղը, որն այս օճառի բաղադրիչներից է, նույնպես օգնում է տոնավորել եւ խոնավացնել մաշկը՝ դարձնելով այն առաձգական: Մենք խորհուրդ ենք տալիս գործածել ձեռքով պատրաստված այս օճառը ողջ մարմնի համար:
Բաղադրիչները
Aqua (Water), Cocos Nucifera (Coconut) Oil*, Ricinus Communis (Castor) Oil*, Vitis Vinifera (Grape) Seed Oil*, Olea Europaea (Olive) Oil*, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Lactic Acid, Sodium Stearate, Sorbitol, Artemisia Dracunculus (Tarragon) Essential Oil, Punica Granatum (Pomegranate) Seed Oil, Citric Acid, Artemisia Dracunculus (Tarragon) Leaves, Cedrus Deodara (Cedarwood) Wood Oil, Pinus Sylvestris (Pine) Leaf Oil, Lavandula Angustifolia (Lavender) Flower Oil, Myroxylon Balsamum (Peru Balsam) Essential Oil.
*Saponified Oils
Շփեք օճառը ձեռքերի մեջ, տարածեք խոնավ մաշկի վրա, այնուհետեւ լվացեք: Խորհուրդ չի տրվում դեմքի լվացման համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: