Այս հավաքածուն ներառում է մեր երկու ամենապահանջված խնամքի միջոցները՝ փափկեցնող և սնուցող Ձեռքի քսուք և ձեռագործ Օճառ: Երկու խնամքի միջոցների բանաձևում ներառված են Արա լեռան ստորոտում գտնվող մեր օրգանական դաշտերում մշակված բաղադրաբույսերի էքստրակտներ և եթերայուղեր, որոնք մենք պատրաստում և թորում ենք մեր իսկ լաբորատորիայում։
Հավաքածուն ներառում է՝
- Ձեռքի քսուք | 30 մլ
- Օգտակար հատկությունները՝ Այս խոնավացնող Ձեռքի քսուքը պատրաստված է բուժիչ եւ զորեղ բաղադրիչների ծաղկեփնջից, որը վերադարձնում է փափուկ եւ նուրբ մաշկի զգացողությունը: Հայաստանի լեռնահովիտներում աճող դամասկյան վարդերից թորված վարդաջուրը մենք համադրել ենք սառը եղանակով զտված արեւածաղկի յուղի հետ, որը պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած բջջային եւ հյուսվածքային վնասվածքներից, ինչպես նաեւ` ոսկեգույն մեղրի հետ, որը բուժում է փոքր քերծվածքներն ու խոնավ է պահում մաշկը: Այս քսուքի բաղադրության մեջ մտնող վերջին, ոչ պակաս կարեւոր բաղադրիչը, որը մենք պարբերաբար ժողովում ենք բնության գրկից, ուրցադաղձն է: Այս մանրիկ ու բուրավետ բույսն ունի հրաշագործ մանրէասպան հատկություններ, որոնք կպաշտպանեն Ձեր ձեռքերն անցանկալի մանրէներից:
- Բաղադրիչները՝ Rosa Damascena (Rose) Distillate, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Nut Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Ricinus Communis (Castor) Seed Oil, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Glycerin, Hydrogenated Palm & Palm Kernel Glycerides, Theobroma Grandiflorum (Cupuaçu) Butter, Panthenol, Honey, 1,3-Propanediol, Sodium Stearoyl Lactylate, Sodium Lactate, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Pelargonium Roseum (Geranium) Oil, Lactic Acid, Ziziphora Clinopodioides (Ziziphora) Leaf & Flower Oil, Sodium Phytate. Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Citronellol, Geraniol.
- Չիչխան օճառ | 120 գ
- Օգտակար հատկություններ՝ Այս օճառը պարունակում է 100% անարատ չիչխանի յուղ, որը մենք ստանում ենք զտման միջոցով: Վիտամին A-ով եւ պոլիֆենոլներով հարուստ այս յուղը հրաշալիորեն հանգստացնում եւ խոնավացնում է մաշկը, օգնում է բուժել կարմրությունն ու գրգռվածությունը, մաշկի տարբեր վնասվածքները: Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել այս օճառը ողջ մարմնի համար, բացառությամբ ինտիմ հիգիենայի եւ աչքերի շրջանի:
- Բաղադրիչները՝ Aqua (Water), Cocos Nucifera (Coconut) Oil*, Ricinus Communis (Castor) Oil*, Olea Europaea (Olive) Oil*, Lactic Acid, Sodium Stearate, Sorbitol, Citric Acid, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Hippophae Rhamnoides (Sea Buckthorn) Oil, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil, Pelargonium Roseum (Rose Geranium) Leaf Oil, Melissa Officinalis (Melissa) Leaf Oil. *Saponified Oils․