ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պարգևեք Ձեր սիրելիներին անուշաբույր դամասկյան վարդից պատրաստված խնամքի միջոցների հավաքածուն։ Միցելային վարդաջուրը, Տոնավորող հեղուկը և Վարդափոշի-սկրաբը հարուստ են վարդի եթերայուղով, որը նրբորեն մաքրում և բալանսավորում է մաշկը: Հզոր հակաօքսիդանտային հատկություններով հարուստ վարդի յուղը պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից, որոնք առաջացնում են կնճիռներ և պիգմենտացիա: Վարդենին հիանալի նվեր է նրանց համար, ովքեր հետևողական են մաշկի խնամքի հարցում և ձգտում են ունենալ գեղեցիկ և առողջ մաշկ։
Տոնավորող հեղուկ
- Բաղադրիչները՝ Aqua (Water), Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Sodium Lactate, Cucumis Sativus (Cucumber) Fruit Extract, Sodium Benzoate, Allantoin, Sodium Phytate, Lactic Acid.
- Ցուցումներ՝ Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան: Կարող եք գործածել նաեւ առանձին, երբ օրվա ընթացքում կարիք եք զգում թարմացնելու մաշկը:
Վարդափոշի-սկրաբ
- Բաղադրիչները՝ Oryza Sativa (Rice) Powder, Rosa Damascena (Damask Rose) Petal Powder*, Red Kaolin, Rosa Sinensis (Hibiscus) Petal Powder, Arctium Lappa (Burdock) Root Powder*, Avena Sativa (Oat) Kernel Powder, Ocimum Basilicum Var. Thyrsiflora (Thai Basil) Leaf Powder, Lavandula Angustifolia (Lavender) Bud Powder*, Calendula Officinalis (Calendula) Petal Powder*, Rosa Damascena (Damask Rose) Flower Oil. Components of 100% Pure Essential Oils: Citronellol, Citral, Geraniol. *Certified Organic Ingredients․
- Ցուցումներ՝ Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու թարմացնող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Միցելային վարդաջուր
- Բաղադրիչները՝ Rosa damascena (Rose) Distillate, Glycerin, Decyl Glucoside, Caprylyl/Capryl Glucoside, Polyglyceryl-4 Oleate, Glyceryl Caprylate, Citric Acid, Rosa damascena (Rose) Flower Oil, Sodium Phytate. Components of 100% pure Essential Oil: Citronellol, Citral, Geraniol, Eugenol
- Ցուցումներ՝ Դիմահարդարումն ու աղտոտվածության հետքերը վերացնելու համար բամբակը թրջեք վարդաջրով եւ սրբեք դեմքն ու պարանոցը վարից վեր: Ջրով լվանալու կարիք չկա։ Խուսափեք աչքերի մեջ ընկնելուց: