Օգտակար հատկությունները
Նաիրիանի հետսափրման ցողաջուրը ձեզ կպարգևի օրվա լավ սկիզբ: Օգտագործեք ցողաջուրը սափրվելուց անմիջապես հետո, որպեսզի ստանաք առավոտյան թարմության և էներգիայի ձեր չափաբաժինը: Այս ցողաջրում մենք ներառել ենք վաղենակի մզվածք և ալոե վերա՝ ցանկացած վնասվածք կամ կտրվածք հանգստացնելու համար: Ինչպես նաև ներառել ենք վարդի հիդրոզոլ և ալանտոին՝ ձեր մաշկը փափուկ և խոնավ պահելու համար: Այս բանաձևը իդեալական է մաշկի բոլոր տեսակների համար, ընդ որում քաղցր նարնջի, բերգամոտի և ճանդակի եթերայուղերի թարմացնող ցիտրուսային-փայտային բույրը հաճելի է ձեր զգայարաններին:
Alcohol Denat., Aqua (Water), Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Matricaria Recutita (German Chamomile) Flower Distillate, Calendula Officinalis (Calendula) Flower Extract, Sodium Lactate, Polysorbate 80, PPG-20 Methyl Glucose Ether, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Citrus Aurantium Bergamia (Bergamot) Peel Oil, Santalum Album (Sandalwood) Wood Oil, Allantoin, Citrus Aurantifolia (Lime) Peel Oil, Citrus Reticulata (Red Mandarin) Peel Oil, Menthol, Aloe Barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Piper Nigrum (Black Pepper) Fruit Oil.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Citral, Citronellol.
Ցողեք անմիջապես մաշկին կամ ցողեք ձեռքերին եւ թեթեւակի տարածեք ածիլված մաշկին: Հաջորդիվ գործածեք Նաիրիանի բուժիչ եւ պաշտպանիչ հետսափրման քսուքը: Հետեւեք, որպեսզի հեղուկը չլցվի աչքերի մեջ:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստականբույրեր, ներկեր եւ այլ վնասակար նյութեր: